26.09.2014|
13:25
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով ՄԱԿ-ի ամբիոնից Սերժ Սարգսյանի՝ «Գրողի ծոցին վավերացնեք» արտահայտությանը, նշեց, որ այն իդիոմատիկ արտահայտություն է, որը թարգմանվել է անգլերեն որպես իդիոմ: ՀՀ նախկին արտգործնախարարը նշեց, որ ինքը ՄԱԿ-ի ամբիոնից լսել է տարբեր հայհոյանքներ ու ելույթներ: